ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Ժամանակավոր ուղեգրման միջոցով բժիշկներ են գործուղվել մարզեր
Բնակչության առողջության պահպանումն ու բարելավումը, մարդկային ներուժի պատշաճ պլանավորումը, շարունակական մասնագիտական կրթական զարգացման գործընթացի կազմակերպումն առողջապահական համակարգի առանցքային խնդիրներից են, որոնք ուղղակի ազդեցություն ունեն բուժօգնության որակի և բնակչության կյանքի տևողության վրա:
Առողջապահության կադրային ներուժն առողջապահական ծառայությունների մատուցման, բուժօգնության որակի և կառավարման հիմքն է: Չնայած պետական ու ոչ պետական բարձրագույն և միջին կրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը տարեցտարի աճում է, միևնույն ժամանակ մարզային բժշկական կազմակերպություններում բավականին մեծ է նեղ մասնագետների պահանջարկը:
Հայաստանի բնակչության ապահովվածությունը բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկներով խիստ անհավասարաչափ է Երևանում և մարզերում: Մարզերի միջև նույնպես կա բժիշկների բաշխման անհամաչափություն:
Մարզպետարանի ենթակայության բժշկական կազմակերպություններում նեղ մասնագետների` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և քիթ-կոկորդ-ականջաբան (վիրահատող) և այլ, պահանջարկը (հիմնավորման դեպքում) բավարարելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է կադրային հրատապ պահանջարկն ապահովելու գործընթաց` ժամանակավոր ուղեգրման միջոցով: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 18-ի թիվ 942–Ա հրամանով հաստատվել են Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններ ավագ բուժաշխատողների ժամանակավոր ուղեգրման, ուղեգրված ավագ բուժաշխատողների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները, նրանց հետ կնքվող պայմանագրի և ուղեգրի ձևերը: Միաժամանակ, մարզպետարանների հետ համատեղ կազմվել է բժշկական կազմակերպություններին անհրաժեշտ մասնագետների հրատապ պահանջարկը: Զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բժշկական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների հետ: Այսպիսով` հունիսին ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզեր են գործուղվել 7 բժիշկ. «Էրեբունի» բժշկական կենտրոնից (ԲԿ) բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Վաղարշապատի հիվանդանոց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Սիսիանի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապեատական ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Բեգլարյան» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, «Էլեն-Նարե» ծննդատնից անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ` Եղեգնաձորի ԲԿ, ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից հոգեբույժ` Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:
Նշենք, որ մարզային բժշկական կազմակերպություններ ուղեգրված բժիշկների համար ստեղծում են հնարավորինս բարենպաստ պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով:
Առաջիկայում նախատեսվում է ուղեգրել ևս 3 բժշկի. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից բժիշկ-վիրաբույժ` Նոյեմբերյանի ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մանկաբարձ-գինեկոլոգ` Էջմիածնի ԲԿ, Վերարտադրողականության առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգայի հանրապետական ինստիտուտից մանկաբարձ-գինեկոլոգ` Սիսիանի կամ Արթիկի ԲԿ:
Այսպիսով` բժշկական կազմակերպությունների անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ընդհանուր վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ (վիրահատող) և քիթ-կոկորդ- ականջաբան (վիրահատող) մասնագետներին կրկին առաջարկում ենք մասնակցել ծրագրին: Ուղեգրվող մասնագետին կտրամադրվի փոխհատուցում` միջին ամսական աշխատավարձի չափով, ինչպես նաև ուղեգրվող բուժաշխատողը մարզային բժշկական կազմակերպությունից կստանա աշխատավարձ, օրապահիկ, գիշերավարձ և ճանապարհածախսի փոխհատուցում:
Ցանկացողները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (211 սենյակ), հեռ. 060-80-80-03 /1505/, էլեկտրոնային հասցե` [email protected]
|
Կարդացեք նաև
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...
Տասնամյակներ շարունակ Արևմտյան Եվրոպայի ազգային առողջապահական համակարգերը լայնորեն գովազդվել են որպես լավագույնն աշխարհում...
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների,հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն